Wednesday, 15 05 2024
Ինչու երեք սահմանաքար չի դրվել․ կամուրջը տրվում է Ադրբեջանին, իսկ այլընտրանք չի կառուցվել
21:50
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ
Շնորհակալ եմ ոստիկաններին, որ իմ կոչով փակել են բոլոր փողոցները․ Գալստանյանը հեգնեց
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն՝ խաղաղ ապրելու գործիքների կարիք ունենք
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար
Ավանեսյանն այցելել է ԱՄԷ «Դաման» ազգային ապահովագրական կազմակերպություն
19:30
Գերմանիայի կանցլերը դատապարտել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը
2014 թ աշխարհագրության դասագրքում երեխաներին սովորեցնում են՝ Հայաստանը 29․743 կմ² է. Ղազարյան
Կրթության բարեփոխումներ, ինստիտուցիոնալ զարգացում, խաղաղության օրակարգի իրացում. Փաշինյանը՝ ՎԶԵԲ համաժողովի բացմանը
19:00
Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան
Իսրայելի ճնշման ներքո Ռաֆահը 450.000 պաղեստինցի է լքել
18:40
Շվեյցարիան պարզեցրել է ԵՄ-ի ռազմական առաքելություններին իր բանակի մասնակցության ընթացակարգերը
Համաշխարհային բանկի հետ քննարկվել է պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքը
18:30
Սլովակիայի վարչապետի վիճակը գնահատվում է ծանր
18:30
ՆԱՏՕ-ն և Եվրահանձնաժողովը քննադատել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը Վրաստանի խորհրդարանի կողմից
Անահիտ Ավանեսյանն ԱՄԷ-ում ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները
18:20
Հնդկաստանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ-ին Իրանի նավահանգստի վերաբերյալ
Բագրատ Գայստանյանի կոչով քաղաքացիները հավաքվում են Օպերայում
18:10
Ուկրաինայի նախագահը չեղարկել է իր այցը Իսպանիա և Պորտուգալիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին

Հրանուշ Հակոբյանը Մեծ Բրիտանիայի դեսպանին ներկայացրել է սիրիահայերի հիմնախնդիրները

Հուլիսի 18-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչին: ՀՀ Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա է եղել նաև «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը:

Սփյուռքի նախարարը դեսպանին ներկայացրել է սիրիահայերի հիմնախնդիրները, ՀՀ իշանությունների դիրքորոշումն ու իրականացված ծրագրերը: Իր խոսքում Հրանուշ Հակոբյանը նշել է. «Հայ-բրիտանական հարաբերություններում նշանակալից ավանդ ունի Մեծ Բրիտանիայի հայ համայնքը: Մենք ունենք հայեր, ովքեր շատ ակտիվ և փայլուն են իրենց դրսևորում Անգլիայի հասարակական, քաղաքական, գործարար և մշակութային կյանքում: Մեր հանդիպման ընթացքում ցանկանում եմ քննարկել սիրիահայերի հարցը, որը շատ կարևոր է և հրատապ: Այսօր սիրիահայերը ի թիվս այլ խնդիրների ունեն առավել հրատապ խնդիր՝ դա նրանց կացարան ունենալու հարցն է: Այդ կապակցությամբ ՀՀ կառավարության որոշմամբ Աշտարակ քաղաքում տարածք է տրամադրվել «Նոր Հալեպ» անվան թաղամաս հիմնելու համար: Բնակություն հաստատելու համար արդեն հերթագրվել է 300 սիրիահայ: Սակայն միայն կառավարության կողմից հատկացվող և սիրիահայերի կողմից տրվող գումարներով բավական չէ հոգալ թաղամասի կառուցման բոլոր ծախսերը: Մենք գիտենք, որ Եվրամիությունը միլիոնավոր դոլարներ է հատկացնում Թուրքիա, Լիբանան, Հորդանան տեղափոխված սիրիացիներին, սակայն արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանում ընդունել ենք 10000 սիրիահայերի և միջազգային կառույցներին ֆինանսավորման համար չենք դիմել և օգնություն չենք ստացել: Երկրորդ օժանդակությունը ես ակնկալում եմ Մեծ Բրիտանիայի իշխանություններից, որոնք նույնպես կարող են մեզ օգնել իրականացնելու այդ թաղամասի հիմնումը: Հուսով եմ իմ խնդրանքն ու կոչը անարձագանք չեն մնա»:

Իր խոսքում Քեթրին Ջեյն Լիչին նշել է. «Շնորհակալ եմ ընդունելության համար: Կարծում եմ, որ այն ինչ անում է ՀՀ կառավարությունը կարևոր է: Եվրոպական մի շարք երկրների կառավարություններ օժանդակել են սիրիացիներին, և Հայաստանում ապրող սիրիահայերն էլ ունեն նման օգնության կարիք: Հուսով եմ կկարողանանք օգնել նրանց: Ես հասկանում եմ, որ սա կարևոր քաղաքականություն է և իսկապես լուրջ ներդրումների կարիք ունի»:

Հանդիպման ավարտին Հրանուշ Հակոբյանը Քեթրին Ջեյն Լիչին նվիրել է «Անի 1050» գիրքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում