Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, անցած գիշեր` մինչև առավոտվա ժամը 8-ը, Թբիլիսիի մի շարք կենտրոնական փողոցներ փակ են եղել: Դա պայմանավորված է մայիսի 26-ին` Վրաստանի անկախության օրը, կայանալիք շքերթի նախապատրաստական աշխատանքներով:
Այդ շքերթին մասնակցելու են բոլոր զորատեսակները, ինչպես նաև ոչ թրթուրավոր ծանր տեխնիկան, հրետանին և ավիացիան:
Ռուսթավելի պողոտայում կայանալիք շքերթի ժամանակ առաջին անգամ ի ցույց են դրվելու վրացական «Դիդգորի» զրահամեքենան, ինչպես նաև WOLF և Spyder զրահամեքենաները: