Նավթի համաշխարհային գները բարձրանում են՝ շարունակելով նախորդ առևտրային օրվա դրական դինամիկան։ Խթանը նավթի շուկայի աջակցման շրջանակում համագործակցելու շուրջ Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի պայմանավորվածություններն են։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.23 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 47.74 դոլարի։ WTI թեթև նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1.96 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 45.31 դոլարի։