«Առաջին լրավական»- ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում վերջին մեկուկես ամսվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցող զարգացումները «Սասնա ծռեր»- ի գործողություններից հետո, և ինչ քայլեր պետք է անել, հրապարակախոս Արծրուն Պեպանյանը նշեց, որ ելքի ճանապարհային քարտեզ է անհրաժեշտ:
Նրա խոսքով՝ ելքի ճանապարհային քարտեզը տալու համար պետք է ախտորոշել իրականությունը: «Եթե սխալ է ախտորոշումը, ապա, ինչքան էլ սրտացավ լինեք, ձեր առաջարկած քայլերը կարող են վնաս տալ: Այն, ինչ առաջարկել եմ, 25 տարվա վերլուծությունների արդյունքն է»:
Արծրուն Պեպանյանի կարծիքով՝ 1918թ-ի և ներկա Հայաստանի միջև էական տարբերություն չկա, և սա նշանակում է, որ մեր խնդիրը ավեի բարդ ու խորն է և ավելի հին է, քան թվում է մեր քաղաքական կուսակցություններին ու մտահոգ մարդկանց. «Նրանք ոչ թե պատճառների, այլ հետևանքների դաշտում են և լավին ձգտելով՝ վնասարարություն են անում»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































