G20-ի երկրները պետք է համատեղ գործողություններ իրականացնեն՝ միջազգային ահաբեկչության ֆինանսավորման աղբյուրների դեմ պայքարելու համար: Այս մասին Հանչժոուում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ տեղեկացնում է tass.ru-ն:
«Գագաթնաժողովի առաջնահերթություններից մեկը անվտանգությունը և ահաբեկչության դեմ պայքարն է: Մենք պետք է համատեղ պայքարենք միջազգային ահաբեկչության ֆինանսավորման աղբյուրների դեմ»,- ասել է Օլանդը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-5-ը Չինաստանի Հանչժոու քաղաքում անցկացվում է G20-ի գագաթնաժողովը, որի հիմնական թեման է «Ինովացիոն, առողջ, փոխկապակցված և ինկլյուզիվ համաշխարհային տնտեսության կառուցումը»:







































