Wednesday, 10 06 2026
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
10:40
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
10:30
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են

Հայկական սփյուռքը Մերձավոր Արևելքում այլևս ավարտված է. Գոռ Գևորգյան

«Առաջին լրատվական»- ը շարունակում է հայ փորձագետների, արևելագետների հետ վերլուծել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող բուռն իրադարձությունները, սիրիական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և թե դրանք ինչ հնարավոր ազդեցություն կարող են ունենալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Այս անգամ թեմայի շուրջ մեր զրուցակիցն է արևելագետ Գոռ Գևորգյանը:

Ղարաբաղյան ճակատում իրավիճակի սրացում է նկատվում՝ վերջին ամիսների խաղաղությունից հետո. արդյո՞ք այս իրավիճակում Ադրբեջանը ցանկանում է օգտվել այն հանգամանքից, որ գերտերությունները զբաված են մեկ այլ՝ Սիրիական հակամարտությամբ, և գնալ իրավիճակի սրացման: Անդրադառնալով այս հարցին՝ Գոռ Գևորգյանը նշեց, որ առհասարակ պատերազմը երբեք չի դադարել, չի ավարտվել մեզ համար, դրա վառ ապացույցը եղավ ապրիլյան պատերազմը:
Ադրբեջանի զինված ուժերի ակտիվացումը հնարավոր է, որ պայմանավորված լինի նաև գերտերություների՝ այլ հակամարտությամբ զբաղված լինելու հանգամանքով, բայց ասել, որ անմիջական դրա արտացոլումն է, ճիշտ չի լինի: Քառօրյա պատերազմից ի վեր, ընդհուպ մինչև վերջին իրադարձությունները սահմանում առկա է լարված վիճակը: Այլ բան է, որ Ադրբեջանը քաղաքական դաշտում ստանում է լրացուցիչ կռվաններ, դա Թուրքիայի դիվանագիտական հաղթանակն էր, որը Ադրբեջանը կօգտագործի փոխհարաբերություններում՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում,- նշեց արևելագետը:

Նրա կարծիքով՝ Արցախյան հակամարտության լուծման շուրջ ուժերի մասնակցությունը և նրանց ակտիվությունը պայմանավորված կարող է լինել նաև Թուրքիայի նոր ձեռքբերումներով: Նրա խոսքով՝ Թուրքիան երկար ժամանակ ցանկանում էր, ներգրավվելով ԵԱՀԿ Մինսկի խմբում, մասնակցել բանակցային գործընթացին, բայց թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը հասկանում են, որ այստեղ Թուրքիան անելիք չունի, նա, ըստ էության, հակամարտության կողմ է: Ոչ ոք չի կարող ասել, որ հարձակումներ իրականացնող ադրբեջանական հրոսակախմբերի մեջ չկան Թուրքիայի քաղաքացիներ:

Գոռ Գևորգյանի դիտարկմամբ՝ Ղարաբաղյան հիմնախնդրի հարցում Թուրքիայի և Ռուսաստանի շահերը այս պահին հակադրվում են, քանի որ Թուրքիան ավելի շատ ներկայացնում է արբեջանական կողմը և կարող է ուղղորդել Ադրբեջանին՝ հրաժարվել կամ չհրաժարվել որևէ դիրքրոշումից՝ հերքելով այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղը կա և մնում է հայկական տարածք, ունի հայ բնակչություն և հանդիսանում է մեր բնօրրաններից մեկը: Ավելին՝ եթե Բաքուն որոշի գնալ որոշակի համաձայնության, Անկարան դեմ կլինի, որովհետև այս կռվախնձորը ձեռք է տալիս Անկարային, սա շատ լավ առիթ է, որի մջոցով կարելի է լծակ օգտագործել այս կամ այն հարցի շուրջ: Մոսկվայի և Անկարայի միջև այս առումով չի կարող հակադրություն չլինել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում