ԱՄՆ-ը և Չինաստանը՝ երկու երկրներ, որոնց բաժին է ընկնում ածխաթթու գազի համաշխարհային արդյունաբերական արտանետումների 40%-ը, պաշտոնապես միացել են Կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրին՝ գրում է BBC-ն:
Համատեղ հայտարարությունն արվել է Չինաստանի Հանչժոու քաղաքում G20-ի գագաթնաժողովին:
Բարաք Օբաման, ով նախագահի պաշտոնում իր վերջին ուղևորությունն է կատարում Ասիա, այդ իրադարձությունն անվանել է պատմական և առանցքային:
Շաբաթ օրը՝ մեկշաբաթյա քննարկումներից հետո, փաստաթուղթը վավերացրել է Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեն:





































