Մոտ 14.2 մ բարձրությամբ ավազե ամրոցը, որը կառուցված է Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում, կարող է ընկնել Գինեսի ռեկորդների գիրք՝ որպես աշխարհում ամենաբարձր ավազե կառույցը, հայտնում է WDR հեռուստառադիոընկերությունը:
Ներկայումս ամենաբարձր ավազե կառույցն ունի 13.97 մ բարձրություն և գտնվում է ԱՄՆ Ֆլորիդա նահանգում:
Դույսբուրգում ամրոցի կառուցմանը մասնակցել են 18 քանդակագործ: Օգտագործելով 2.3 հազար տոննա ավազ՝ նրանք սկզբում կառուցել են 16 մետրանոց ամրոց, սակայն այն մասամբ փլվել է: Ամրոցի վերականգնման ժամանակ քանդակագործները այն հասցրել են այն բարձրության, որը նրանց թույ է տալիս այն գրանցել Գինեսի ռեկորդների գրքում:
Ռեկորդների գրքի հանձնաժողովը ամրոցը կգնահատի սեպտեմբերի 12-ին: Եթե մինչ այդ ամրոցը կանգուն մնա, ապա այն կճանաչվի աշխարհում ամենաբարձր ավազե կառույցը:







































