ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը «գործողություններ են անցկացնում Ճապոնական ծովում Հյուսիսային Կորեայի սուզանավեր հայտնաբերելու համար»: Այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարության ներկայացուցիչը, հայտնում է TASS-ը:
Սկսած անցյալ տարվանից, «ամերիկյան սուզանավերը փորձում են հետևել Հյուսիսային Կորեայի սուզանավերին Ճապոնական ծովի չեզոք ջրերում»,- հայտնել է նա: Դիվանագետը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի այդպիսի գործողությունները միայն «նպաստում են իրավիճակի սրմանը Կորեական թերակղզում, վնասելով այդ տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը»:
Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարությունում նաև ենթադրում են, որ միջուկային սուզանավեր Հյուսիս-Արևելյան Ասիա, այդ թվում՝ Կորեական թերակղզու շրջան ուղարկելու Վաշինգտոնի որոշումը «առաջին հերթին ուղղված է Ռուսաստանի և Չինաստանի դեմ»:








































