Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան հիասթափված է երկրում իրականացված ռազմական հեղաշրջման փորձի հանդեպ ԵՄ-ի արձագանքից։ Այդ մասին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացված ԵՄ-ի անդամ 28 երկրների ղեկավարների հետ բանակցությունների արդյունքներով լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքը:
«Մենք կարծում ենք, որ հեղաշրջման փորձից հետո չենք տեսել ԵՄ-ի կողմից այնպիսի ներդաշնակություն, որքան որ ակնկալում էինք տեսնել։ Ես հստակ հասկանալ տվեցի (ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարներին), որ մեր կառավարությունը հիասթափված է»,- ասել է նա։
Չելիքը հավելել է, որ ԵՄ-ն Թուրքիայից չպետք է փոփոխություններ ակնկալի երկրի հակաահաբեկչական օրենսդրությունում, և որ Թուրքիան կարող է ապագայում Եվրոպայի Խորհրդի շրջանակներում քննարկել հակաահաբեկչության մասին նոր պարտավորությունների հարցը։
Թուրք նախարարն ընդգծել է, որ առանց ԵՄ կողմից վիզային ռեժիմի վերացման՝ Թուրքիան կհրաժարվի միգրացիան ճգնաժամի դեմ պայքարի ամեն մեխանիզմից։







































