Հայտնի է, որ Քեմբրիջի դքսուհին գերադասում է կրել բրիտանացի դիզայներների շրջազգեստները: Սակայն Տրուրո քաղաքում ամուսնու՝ արքայազն Ուիլյամի հետ բարեգործական ծրագրին այցի ժամանակ Քեյթի հագին եղել է ամերիկայան դիզայներ Lela Rose-ից թույլ-վարդագույն շրջազգեստ:
Lela Rose-ի շրջազգեստները թանկարժեք են՝ մոտ հազար դոլարի սահմաններում, այդ պատճառով պարզ է, որ մինչև ծնկների կեսը հասնող զգեստը թագավորական ընտանիքի վրա էժան չի նստել:









































