Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն Չինաստանում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Այս մասին շաբաթ օրը հայտնում է Anadolu գործակալությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սիրիական ճգնաժամը, իրավիճակը Ջերաբլուսում և Մանբիջում, նաև ԴԱԻՇ-ի դեմ պայքարը:
Քննարկվել են նաև Թուրքիային իսլամական ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձման ասպեկտները, որին Թուրքիայի իշխանությունները մեղադրում են երկրում ռազմական հեղաշրջման փորձ կատարելու համար:










































