Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը Վանում ունեցած ելույթում հայտարարել է, որ հուլիսի 15-ի գիշերը, երբ տեղի ունեցավ ռազմական հեղաշրջման փորձը, բախում է գարանցվել Մարմարա ծովի Իմրալը կղզում, որտեղ 1999 թվականից ցմահ ազատազրկում է կրում քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը։
Դեմիրթաշն ընդգծել է, որ անհրաժեշտ է պարզել, թե արդյոք Օջալանը ո՞ղջ է, թե՞ ոչ։ Դեմիրթաշի խոսքերով՝ հուլիսի 15-ի երեկոյան ուղղաթիռ է ցանկացել վայրէջք կատարել Իմրալըում։
Դեմիրթաշը հիշեցրել է, որ 50 քուրդ քաղաքական գործիչներ, որոնք մտահոգ են Օջալանի ճակատագրով, սեպտեմբերի 5-ին հացադուլ են սկսելու. «Հացադուլի պատճառը բանակցությունների վերսկսումը չէ։
Չնայած ռազմական հեղաշրջման փորձից անցել է 50 օր՝ մենք տեղեկություններ չունենք նրանից։ Մենք չգիտենք, թե ո՞ղջ է նա, թե՞ ոչ։ Հուլիսի 15-ի հեղաշրջման երեկոյան մեկ մարտական ինքնաթիռ է ցանկացել իջնել Իմրալը կղզում։ Բախում է տեղի ունեցել։ Մենք չգիտենք, թե ինչ ավարտ է ունեցել բախումը»։









































