Հունգարիայի ոստիկանությունը պատրաստվում է վարձել 3 հազար մարդու որպես «սահմանապահ որսորդներ»: Նրանք կմիանան 10 հազար զինվորներին և ոստիկաններին, որոնք ներկա պահին հսկում են Հունգարիայի սահմանի փշալարե պարիսպը փախստականների հոսքը զսպելու համար, հայտնում է BBC-ն:
«Որսորդները» իրենց մոտ կունենան մարտական փամփուշտներով ատրճանակներ, արցունքաբեր գազ, մականներ, ձեռնաշղթաներ և պաշտպանից կոմպլեկտներ:
Վերջին ժամանակներս Սերբիայի սահմանով Հունգարիա մուտք գործել ցանկացող փախստականների քանակը նվազել է: Այժմ դա օրական 200 մարդուց մի փոքր պակաս է:
Սահմանապահ մարմինների նոր աշխատակիցները պետք է աշխատանքի անցնեն 2017-ի մայիսից, իսկ դրանից առաջ պետք է անցնեն վեցամսյա ուսուցում:










































