Հարավկորեական Samsung Electronics ընկերությունը ողջ աշխարհում բոլոր Galaxy Note 7 սմարթֆոնները անվճար կփոխարինի նորով, հայտնում է RIA Novosit-ն: Այդ մասին ասված է ընկերության մամլո ասուլիսում:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Samsung-ը կդադարեցնի Galaxy Note 7 սմարթֆոնների վաճառքը մարտկոցների պայթելու վտանգի պատճառով:
«Այս պահին վաճառված բոլոր սարքերը անվճար կփոխարինվեն նորով»,- տեղեկացրել է արտադրողը:
«Մենք մանրակրկիտ հետազոտել ենք, թե ինչը կարող է առաջացնել մարտկոցի հետ հնարավոր խնդիր: Սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ ողջ աշխարհում գրանցվել է 35 դեպք: Մեր մատակարարների հետ միասին մենք անցկացնում ենք մանրամասն և բազմակողմանի ստուգում, որպեսզի պարզենք պոտենցիալ թերությունները: Սարքի վաճառքը դադարեցվել է»,- նշվում է հաղորդագրությունում:








































