Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը, անցնելով նախագահի անմիջական վերահսկողության ներքո, կբաժանվի երկու մասի` արտաքին և ներքին: Այս մասին հայտնում է թուրքական milligazete.com լրատվական կայքը:
Կայքի փոխանցած տեղեկության համաձայն` ներկայիս Ազգային հետախուզական ծառայության պետը` Հաքան Ֆիդանը, նոր կառուցվածքում կղեկավարի արտաքին ուղղությունը:










































