Wednesday, 01 07 2026
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի

Գերմանիան կարող է զոհաբերել Ցեղասպանության ճանաչումը հանուն Ինջիրլիքի բազայում ներկայության. Թեսա Հոֆման

Գերմանիայի դաշնային կառավարությունը, տեղի տալով պաշտոնական Անկարայի ճնշումներին, մտադիր է հետ քայլ անել և պաշտոնապես հայտարարել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից հեռու կանգնելու մասին: Այս մասին լուրը հրապարակել է գերմանական հեղինակավոր Spiegel պարբերականը: Խնդրի առնչությամբ «Արմենպրես»-ը զրուցել է «Ճանաչում ընդդեմ ցեղասպանության, հանուն միջազգային ընկալման. աշխատանքային խումբ»իրավապաշտպան կազմակերպության ղեկավար, Հայոց ցեղասպանության հարցով մասնագիտացած գերմանացի ցեղասպանագետ Թեսա Հոֆմանի հետ:

«Գերմանական մեդիան հայտնում է, որ Գերմանիայի դաշնային կառավարությունը տեղի է տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ճնշմանը, ով Դաշնային կառավարությունից պաշտոնական ներողություն է պահանջում 2016 թվականի հունիսի 2-ին ընդունված բանաձևի համար: Այդ բանաձևում գերմանացի օրենսդիրներն առաջին անգամ պաշտոնական գնահատականը տվեցին «Միություն և առաջադիմություն» կուսակցության «կոտորածներին» և «տեղահանումներին»` անվանելով դա «ցեղասպանություն»: Գերմանիայի կառավարության զիջողականությունն անակնկալ չէ, դա պարզապես շարունակությունն է այն ամոթալի ավանդույթի, որը նույնքան հին է, որքան այն հանցագործությունը, որին դա առնչվում է: Թուրքական համատեքստում` պաշտոնական Գերմանիան մշտապես «ազգային շահերը» վեր է դասել մարդու իրավունքների խնդիրներից, այս դեպքում` վեր օրինական ճանաչումից կամ ցեղասպանության հանցագործության ավելի խիստ դատապարտումից: Ներկայում Գերմանիան զոհաբերում է ճանաչումը` հանուն Ինջիրլիքի ռազմաբազայում (ի դեպ, այն նախքան 1915-ի ցեղասպանությունը եղել է հայկական գյուղ) գերմանական ներկայության համար Թուրքիայի թույլտվության: Իրավական և ժողովրդավարական տեսանկյունից` դաշնային կառավարությունը` որպես երկրի գործադիր մարմին, խախտում է օրենսդրի առաջնայնության ժողովրդավարական սկզբունքը: Մենք պետք է ընդունենք, որ թեպետ նման պահվածքն անհամատեղելի է ժողովրդավարական սկզբունքների հետ, սակայն դա հաճախակիորեն կիրառվում է, երբ երկրները զգում են, որ իրենց օրենսդիրների կողմից ճանաչող բանաձևերը վնասում են երկրի «ռեալպոլիտիկը»: Պետք է հիշել, որ նախկինում դա տեղի է ունեցել նաև Հունաստանում, Շվեդիայում, ինչպես նաև Եվրամիության մակարդակով, երբ կառավարությունները դուրս եկան իրենց օրենսդիրների դեմ: Սակայն սխալ որոշումների կրկնությունը չի մեղմում իրավիճակը: Բացի այդ, խաղադրույքը ոչ միայն ժողովրդավարական սկզբունքներն են: Նախ և առաջ դաշնային կառավարությունը թույլ է տալիս Թուրքիային ստորացնել մի երկրի, որը կարելի է համարել ԵՄ-ի քաղաքական ու տնտեսապես ամենահզոր երկիրը: Դաշնային կառավարության մտադրությունը նաև ցույց է տալիս, թե որքան հեշտ է սպառնալը այդ կառավարությանը: Արդյոք մեզ պետք է ռազմական ներկայություն ունենալ Ինջիրլիքում. շատերն այս երկրում վստահաբար կասեն` ոչ»,-ասել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում