Սիրիայի զբոսաշրջության նախարարությունը հրապարակել է հոլովակ, որը գովազդում է երկրի լողափերն ու գեղատեսիլ բնապատկերները։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Հոլովակում պատկերված է նավահանգստային Տարտուս քաղաքը, որը վերահսկվում է պաշտոնական Դամասկոսի կողմից։ Վերջում հայտնվում է գրություն. «Սիրիան միշտ հիասքանչ է»։
Հոլովակի հեղինակները չեն հիշատակում երկրում ընթացող քաղաքացիական պատերազմի մասին։









































