Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարանում Արցախի խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելը շնորհավորել է Արցախի Հանրապետության օրը: Ֆեսյբուքյան իր էջում Էնգելը գրել է.
«Արդեն 25 տարի է անցել այն օրվանից, ինչ Արցախի ժողովուրդը հռչակեց իր ճշմարիտ անկախությունը: Քառորդ դար ինստիտուցիոնալ զարգացման, ժողովրդավարական կոնսոլիդացիայի և սոցիալական առաջընթացի համար: Շնորհավոր ծնունդդ, Արցա՛խ: Անկախությունն այլընտրանք չունի»:










































