Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ երեկ երեկոյան թուրքական անվտանգության ուժերի ու «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների միջև բախում է գրանցվել Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում:
Բախման արդյունքում սպանվել է 1 և վիրավորվել 6 զինվորական: Բախումից հետո օդ են բարձրացվել Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները և ավիահարվածներ հասցրել Չուքուրջայի շրջանում:









































