Friday, 26 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Գործել ինքնուրույն, ոչ ստանդարտ տրամաբանությամբ և ազատագրել կորցրածը. Ժիրայր Սէֆիլյանի կոչը բանտից

Ժիրայր Սէֆիլյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից կոչով դիմել է Հայոց բանակին:

«Հայկական բանակի քաջարի զինվորնե՛ր և սպանե՛ր։

Ուղիղ 5 ամիս առաջ՝ ս.թ․ապրիլի 2-ին, հակառակորդը Արցախի հատվածում հարձակվեց մեր Հայրենիքի վրա, սպանեց ավելի քան 100 զինծառայող ու խաղաղ բնակիչ, գրավեց Հայկական բանակի 18 մարտական հենակետ և զավթեց ավելի քան 8 մլն․ քմ տարածք։

Կատարվածը պետք չէ համեմատել 1992-94 թ․թ․ ամենօրյա պատերազմում տեղի ունեցածի հետ, որտեղ բազմաթիվ հենակետեր պարբերաբար ձեռքից ձեռք էին անցնում։Ապրիլի 2-ին կորցրած հենակետերը մեզ համար մի քանի օրվա կամ ամսվա հենակետեր չեն եղել, այլ բազմաթիվ հայ նահատակների արյունով շաղախված հայրենի տարածք, որը, միևնույն ժամանակ, 22 տարի լինելով մեր վերահսկողության ներքո, հակառակորդի հոգեբանական ընկալման մեջ արմատավորվել էր որպես հայկական անառիկ ամրոցի տարածք։

Հայաստանյան գաղութային վարչակազմի պարագլուխ Սերժ Սարգսյանը, գործելով պայմանավորված պատերազմի միջոցով ազատագրված տարածքները հանձնելու դիտավորությամբ, ոչ միայն արգելեց վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը, այլև, ըստ էության հակառակորդին օժանդակեց պահպանելու զավթած տարածքն ու խուսափելու միջազգային պատասխանատվությունից՝ փաստացի կատարելով Հայրենիքի դավաճանություն։

Որպես արդյունք՝ 2 տասնամյակ առաջ հակառակորդին ծնկի բերած ժողովուրդն ու բանակը տարածք և կյանքեր կորցնելուց բացի, նաև մեր ազգային արժանապատվությունը խոցող հարված ստացան։ Իսկ խոցված արժանապատվությունը, բավարարում չստանալով, կարող է բարդույթներ ձևավորել և ընկճել բանակի մարտական ոգին ու պատրասկամությունը, ինչը պարտության դուռ բացելու վտանգ է առաջացնում։

Ստեղծված իրավիճակը իրական և լուրջ սպառնալիք է։ Այսօրվա հարաբերական անդորրը խաբուսիկ է։ Թշնամին չի հրաժարվել Արցախը և ամբողջ Հայաստանի Հանրապետությունը գրավելու ծրագրից և, ոգևորված ձեռք բերածով, շարունակում է օր ու գիշեր պատրաստվել այն իրագործելու համար։

Այդ պատճառով Հայկական բանակը պետք է օր առաջ ազատագրի կորցրած տարածքը, վերահաստատվի նախկին հենակետերում և վերականգնի մեր արժանապատվությանը հասցված վնասը։

Սիրելի՛ զինակիցներ։

Իրավիճակը ստանդարտ չէ, ուստի պետք է գործել ոչ ստանդարտ տրամաբանությամբ և ազգադավ Սերժ Սարգսյանից թույլտվություն կամ հրաման սպասելու փոխարեն գործել ինքնուրույն՝ զուգահեռաբար խափանելով նաև մեր երկիրը գաղութացնելու և Արցախը մեզանից օտարելու աշխարհաքաղաքական ծրագրերը»։

2 սեպտեմբեր 2016 թ․ «Վարդաշեն» ՔԿՀ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում