Սթենֆորդի համալսարանի գիտնականները պլաստմասից մշակել են կտոր, որն ամբողջովին անդրադարձնում է արևի լույսն ու ջերմությունը՝ միաժամանակ դուրս թողնելուվ մարդու տաքությունը: Այն կարող է հիմք դառնալ հարմարավետ ամառային վերնաշապիկների համար: Այդ մասին հոդվածը հրապարակված է Science պարբերականում:
Գիտնականների խոսքերով՝ այդ կտորը բաց է թողնում մարդու մարմնի ջերմության 90%-ը, և չի կլանում արևի ճառագայթները: Այդպիսի հագուստով մարդն իրեն 4 աստիճանով ավելի հով կզգա, քան բամբակե հագուստով:









































