Թուրքական Habertürk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիան չի փոխի իր հակաահաբեկչական օրենսդրությունը ԵՄ-ի պահանջներին համապատասխան, որը դա համարել է պարտադիր պայման՝ վիզային ռեժիմը վերացնելու համար։
Այդ մասին Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը.
«Ահաբեկչության դեմ պայքարը նաև բուն Եվրոպայի անվտանգության երաշխիքն է։ Ահաբեկչության դեմ նման ինտենսիվ պայքարում, ներկայիս պայմաններում անհնար է անել օրենսդրական որևէ փոփոխություն, օրենքի բարելավում։
Դա մեզ համար կենաց ու մահու պայքար է։ Մյուս հարցերի ոլորտում մենք չենք տեսնում բարդություններ»։
Շուլցն իր հերթին հայտնել է ԵՄ-ի նախկին դիրքորոշումը, որ վիզային ռեժիմի ազատականացումը հնարավոր է միայն Թուրքիայում ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքում փոփոխություններ կատարելուց հետո»։








































