Բարեկամավանում աշակերտների թիվը պակասում է: «Դպրոց է գնալու 21 աշակերտ, առաջին դասարանցի չկա: Երկրորդ դասարանում երկու աշակերտ կա, երրորդում՝ մեկ: Անցած տարի աշխատել եմ եռակոմպլեկտ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Բարեկամավան համայնքի միջնակարգ դպրոցի դասվար Աստղիկ Ղազարյանը՝ հավելելով որ շատերը հեռացել են, գյուղը քայքայվում է:
Ուսուցչուհին նշեց, որ շատ կարևոր է աշակերտների պաշտպանված լինելը, անվտանգությունը, այդ նպատակով դպրոցի շուրջ պատնեշ է կառուցվել: «Վախով ենք դուրս գալիս , կարող են կրակել»,- նշեց Ա. Ղազարյանը: «Դենը գնանք ոչ, հակառակորդը կկրակի»,- հավելեց բարեկամավանցի աշակերտուհին:
Մանրամասները՝ տեսանյութում:











































