Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Պեպե Ռեյնան խոսել է ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ժուլիեն Լոպետեգուից հրավեր ստանալու մասին:
«Ես հասկանում էի Դել Բոսկեին: Հավաքական չի կարող հրավիրվել այն ֆուտբոլիստն, ով խաղաժամանակ չի ստանում իր ակումբում:
«Բավարիա» տեղափոխվելով՝ ես ընտրեցի մի դեր, որը նախատեսված չէր ինձ համար: Ես դարձա պահեստային խաղացող», – ասել է Ռեյնան:
Նշենք, որ Ռեյնան ազգային հավաքականից հրավեր է ստացել մասնակցելու Բելգիայի և Լիխտեյնշտեյնի հետ հանդիպումներին:






































