Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանի SpaceX մեկնարկային հարթակում պայթյունից տեղի բնակիչների համար վտանգ չկա, USA Today պարբերականին հայտնել է շրջանի արտակարգ իրավիճակների տնօրեն Քիմբերլի Փրոսերը: «Քաղաքացիների համար վտանգ չկա»,- ասել է նա:
Կանավերալ հրվանդանի SpaceX մեկնարկային հարթակում հրթիռի փորձարկման ժամանակ տեղի է ունեցել պայթյունների շարք: NASA-ի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել հինգշաբթի, երբ SpaceX-ում կատարվել է Falcon9 հրթիռի փորձարկում:
SpaceX-ը և NASA-ն դեռևս չեն մեկնաբանել իրադրությունը:









































