«Արար» հիմնադրամի խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրարձավ դիտարկմանը, որ վերջերս մի խումբ մտավորականներ, ովքեր այցելել էին Արցախ, եղել էին դիրքերում, հայտարարեցին, որ անվտանգության հետ կապված լուրջ աշխատանքներ են տարվել: Անդրադարձավ նաև հարցին, թե որքանով է այսօր սահմանային դիրքերում մեր անվտանգությունը բարելավված: նրա խոսքով՝ անվտանգության խնդիրը բազմաշերտ և բազմաչափ խնդիր է: Ապրիլյան պատերազմը վեր հանեց անվտանգության հետ կապված խնդիրները:
«Հինգ տարի անընդմեջ Ադրբեջանը իր պաշտպանական ոլորտում ծախսել է էֆեկտիվ, մեզնից 4-5 անգամ ավելի միջոցներ և կարողացել է փոխել ուժային հաշվեկշիռը: Հայաստանը անընդհատ գտնվում է պաշտպանության մեջ, իսկ Ադրբեջանը անընդհատ փորձել է խայթել այդ պաշտպանությունը: Ապրիլյան պատերազմի ժամանակ նրանք անգիր գիտեին տեղանքը, գիտեին, թե որ դիրքերն են լավ պաշտպանված, որոնք՝ ոչ»,- նշեց Ա. Չալաբյանը:
Ավետիք Չալաբյանի կարծիքով՝ կորուսյալ դիրքերը հետ գրավելը ռազմավարական խնդիր չի լուծում. «Պատերազմի նպատակը ոչ թե դիրքեր գրավելն է, այլ հակառակորդին հաղթելը»: Նրա դիտարկմամբ՝ պատերազմը կդադարի այն օրը, երբ որ կա՛մ Ադրբեջանը, կա՛մ Հայաստանը, կամ երկու կողմն էլ կհրաժարվեն պատերազմից:
Մանրամասները՝ տեսանյութում:







































