Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը քննություն (թեստ) եղավ, և իրենք իրենց իրական բարեկամներին տեսան հենց այդ ժամանակ:
«Ռազմական հեղաշրջման փորձը հիմնականում թեստ էր: Մենք իրական բարեկամներին տեսանք հենց այդ ժամանակ: Մենք այսպիսի խոսք ունենք, որ բարեկամը սև օրին է հայտնի դառնում»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ ռազմական հեղաշրջման փորձը միավորեց իշխանությանն ու ընդդիմությանը, որոնք համատեղ սկսեցին պայքարել դրա դեմ: Յըլդըրըմը հայտարարել է, որ իրենք չեն ցանկանում, որ նման զարգացում ապրեն բարեկամական երկրները:









































