Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը շատ գոհ է թիմի կազմից։ Պերեսը վստահ է, որ թիմը կարող է հաջողությունների հասնել բոլոր մրցաշարերում։
«Մեր ակումբում մտածում են միայն խաղը բարելավելու և բազում տիտղոսներ նվաճելու մասին։ Մրցաշրջանի ավելի լավ մեկնարկ սպասել անգամ հնարավոր չէ։ «Ռեալ»-ի կազմը հնարավոր չէ ուժեղացնել։ Մենք Զիդանի պես մարզիչ ունենք, ով շատ բան է տվել ակումբին որպես ֆուտբոլիստ և որպես մարզիչ»,- Պերեսի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք,որ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի մեկնարկային 2 տուրում «Ռեալ»-ը նույնքան հաղթանակ է տարել, ինչպես նաև «Սևիլիա»-ին պարտության մատնելով՝ նվաճել ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը։








































