Չինաստանն իրականացրել է նոր ստորջրյա Haiyi-7000 սարքի՝ ստորջրյա ռոբոտի հաջող փորձարկումներ: Սարքը կարող է հասնել 5751 մ խորության՝ հայտնում է South China Morning Post թերթը:
Թերթի տեղեկությամբ՝ փորձարկումներն իրականացվել են Մարիանյան իջվածքի շրջանում՝ Tansuo-1 լողացող բազայի արշավի ընթացքում:
Նախագծի առաջատար գիտաշխատող, պրոֆեսոր Յույ Ցզյանչենի խոսքով՝ զինվորականները Haiyi-7000-ի տվյալները կարող են օգտագործել՝ կազմելով օվկիանոսի ստույգ քարտեզը, ինչը սուզանավերին կօգնի խուսափել վտանգավոր շրջաններից:
Haiyi-7000-ը ականակրի կամ փոքր սուզանավի ձև ունեցող ստորջրյա ռոբոտ է, որի նպատակն է տեղեկություն հավաքել ստորջրյա ռելիեֆի, ջրի աղիության և այլնի մասին:








































