Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՏՄ-ի ու Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման հեռանկարների մասին զեկույցը միության պետությունների ղեկավարներին կներկայացվի մինչև 2016 թվականի ավարտը: Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան՝ ընդգծելով, որ այդ ժամանակ էլ որոշում կընդունվի տվյալ հարցի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ:
«Իրանի հետ դեռ շարունակում ենք սահմանափակ թվով ապրանքներով ազատ առևտրի մասին ժամանակավոր համաձայնագիր կնքելու հնարավորությունների շուրջ խորհրդակցությունները:
Այդ համաձայնագիրը պետք է հանգեցնի լայնաֆորմատ ազատ առևտրի գոտու ստեղծման՝ ԱՀԿ-ի պահանջներին համապատասխան, երբ Իրանը դառնա կազմակերպության լիիրավ անդամ»,- ասել է Նիկիշինան:










































