Երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (36-4) և երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը (44-3-0) կարող են երրորդ անգամ հանդիպել ռինգում :
Դա տեղի կունենա այն դեպքում, եթե Շտիգլիցը պաշտպանի տիտղոսը օգոստոսի 24-ին կայանալիք Ուիլբեսֆորսե Շիխերոյի դեմ մենամարտում: Աբրահամը WBO վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը և կարող է տիտղոսի հավակնորդ հանդիսանալ: Այդ մասին հայտնում է Fightnews-ը:
Հիշեցնենք, որ առաջին երկու մենամարտերում Արթուր Աբրահամն ու Շտիգլիցը 1-ական հաղթանակ են տարել:






































