«Այլմոլորակայինի» աճյունի դիահերձումը, ամենայն հավանականությամբ, զրկել է հարավաֆրիկյան գյուղական բնակավայրի բնակիչներին տեղի տեսարժան վայրից: Անասնաբույժը պարզել է, թե ում է պատկանում տարօրինակ մարմինը, հայտնում է mirfactov.com-ը:
Հարվային Աֆրիկայի գյուղերից մեկի բնակիչները գետնին հայտնաբերել էին տարօրինակ էակի՝ բարակ վերջույթներով ու կլոր գլխով:

Տարօրինակ արարածի մասին լուրն արագորեն տարածվել էր աֆրիկացիների շրջանում ու դարձել անհավանական լուրերի թեմա:

Չբացահայտված արարածը շուտով այնքան հայտնի դարձավ, որ նրան սկսեցին քննարկել համացանցի օգտատերերը, որոնք առաջ էին քաշում անհավանական տեսություններ:
Նման բուռն քննարկումները գրավել էին անասնաբույժ Մագդալենա Բրաունի ուշադրությունը, ու նա որոշեց վերջակետ դնել այդ հարցում:

Այդ նպատակով նա խորհրդավոր էակի դիահերձում կատարեց, ապա բոլոր ցանկացողներին հնարավորություն տվեց ծանոթանալ դրա արդյունքների հետ։
Պարզվեց, որ մարմինը ոչ թե պատկանում է մուտանտի կամ այլմոլորակայինի, այլ բաբուինի ձագ է:






































