Ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, ինչպեսև ինքը, ոչ մեկից կախված չէ և չի կատարում այլոց հրամանները։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը։
«Մենք նման ենք, որովհետև մենք չեն պատկանում քաղաքական էլիտային։ Մենք համակարգի մասը չենք և ոչ մեկից կախված չենք, ոչ մեկից հրամաններ չենք ընդունում»,- ասել է Լե Պենը։
Խոսելով դեմոկրատներից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի մասին՝ Լե Պենը նկատել է, որ Ֆրանսիայի համար դա հնարավոր տարբերակներից վատագույնն է։
«Ֆրանսիայի համար ցանկացած բան ավելի լավ է, քան Հիլարի Քլինթոնը, որովհետև ես կարծում եմ, որ Հիարի Քլինթոնը նշանակում է պատերազմ, ամայացում, իսկ դա նշանակում է՝ անկայություն ամբողջ աշխահում»,- ասել է նա։








































