ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը խոստացել է, որ նախագահական ընտրություններում իր հաղթանակի դեպքում կսկսեն կիբեռհարձակումներին վերաբերվել այնպես, ինչպես ցանկացած այլ միջոցներով կատարվող հարձակումներին։ Այս մասին հայտնում է BBC-ն։
«Դառնալով նախագահ՝ ես հասկանալ կտամ, որ ԱՄՆ-ը կվերաբերվի կիբեռհարձակումներին, ինչպես ցանկացած այլ հարձակումների։ Մենք պատրաստ կլինենք լուրջ քաղաքական, տնտեսական և ռազմական միջոցառումների»,- հայտարարել է նա։
Քլինթոնը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է գլխավորի կիբեռտարածությունում կանոնների հաստատման գործընթացը։
Ելույթ ունենալով վետերանների «Ամերիկյան լեգիոն» կազմակերպության ազգային համագումարում՝ Քլինթոնը կրկին Ռուսաստանի վրա է բարդել Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի փոստային սերվերնրի կոտրման մեղքը։
Այս շաբաթ Հետաքննությունների դաշնային բյուրոն կոչ էր արել ԱՄՆ նահանգների իշխանություններին՝ բարձրացնել կիբեռանվտանգության մակարդակը՝ երկու նահանգներում ընտրողների տվյալներով սերվերների վրա ցանցահենային հարձակումների մասին տվյալների հայտնվելուց հետո։











































