Լոս Անջելեսի աճուրդում հոկտեմբերի 22-ին կվաճառվի Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի իրական չափսերով մերկ արձանը: The Emperor Has No Balls անվանումով արձանի նախնական արժեքը կկազմի 10-20 հազար դոլար:
Թրամփի արձանը աճուրդում չի լինելու այսպես կոչված սթրիթ-արթի միակ առարկան: Ինչպես իրական կյանքում, հանրապետականի հետ կմրցակցի Հիլարի Քլինթոնը: Hillary Clinton Cojones անվամբ նրա սմոքինգով դիմանկարը աճուրդի կազմակերպիչները գնահատել են 15 հազար դոլար:








































