«Միլան»-ը հետաքրքրված է Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի ծառայություններով: Այդ մասին հայտնում է Sport Italia-ն:
Իտալական ակումբը մտադիր է վարձակալել 29-ամյա իսպանացի ֆուտբոլիստի իրավունքները:
Անտոնիո Կոնտեի` թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուց հետո Ֆաբրեգասը դժգոհ է «Չելսի»-ում իր գործերի ընթացքից:
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստն ընդամենը 12 րոպե է անցկացրել խաղադաշտում:




































