ԱՄՆ-ի հարցումով Երևանում ծրագրավորող Սերգեյ Միրոնովի ձերբակալումը հանդիսանում է ԱՄՆ-ի կողմից ռուսների որսի արշավի մի մասը: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ren.tv-ն:
«Այն ամենը, ինչ մենք այժմ դիտարկում ենք Վաշինգտոնի կողմից, դա հակառուսական արշավի և չիրացված հավակնությունների մասն է: Դիտարկենք ռուսական քաղաքացիների որսը որպես այդ արշավի մաս»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ռուս ծրագրավորող Սերգեյ Միրոնովը, որը Երևանում ձերբակալվել, ապա ազատ է արձակվել դատարանի որոշմամբ, մեկնել է Մոսկվա:









































