ԴԱԻՇ-ի գրոհայինները մտրակի հարվածներով են պատժել սիրիական Ջերաբլուսի բնակիչներին, որոնք ունեցել են ոչ բավարար երկարությամբ մորուք: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով քաղաքի բնակիչներին:
Թուրքիայի բանակը անցած շաբաթ կոալիցիայի ավիացիայի և սիրիական ընդդիմության աջակցությամբ սկսել է ԴԱԻՇ-ի գրոհայիններից սիրիական Ջերաբլուս քաղաքը գրավելու գործողությունը: Մեկ օրում Ջերաբլուսն անցել է ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի վերահսկողության տակ:
Քաղաքի բնակիչները «դժոխային» են անվանում տարիները, որոնց ընթացքում քաղաքը եղել է ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ՝ հայտնում է գործակալությունը: Նրանց խոսքով՝ սահմանափակումներ և արգելքներ եղել են առօրյա կյանքի բոլոր ոլորտներում:









































