Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում այսուհետ նույնպես անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման (FETÖ) դեմ: Այս մասին Անկարայում Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը:
«Մենք հետագայում նույնպես այդ խնդիրը կլուծենք ամենաբարձր մակարդակով»,- ասել է ՆԳ նախարարը:
Էֆքան Ալան իր հերթին հայտարարել է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի համար ընդհանուր թեմաներից մեկը ահաբեկչության դեմ համատեղ պայքարն է:
Նա ընդգծել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը հաջողությամբ համագործակցում են ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում. «Շարունակվում է նաև մեր համագործակցությունը Թուրքիայի տարածքում FETÖ ահաբեկչական կազմակերպության ամբողջական ոչնչացման համար»:






































