Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունենալու սեպտեմբերի սկզբին Չինաստանում կայանալիք G20-ի գագաթնաժողովի շրջանակներում:
Քալընի խոսքով՝ Էրդողանը հանդիպումներ է ունենալու Չինաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի նախագահների, Ճապոնիայի վարչապետի, ԵՄ երկրների ղեկավարների, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ:
«Բացի դրանից՝ Էրդողանը ծրագրում է մասնակցել Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Իտալիայի վարչապետի հետ քառակողմ հանդիպմանը»,- ասել է նա:
Խոսելով Էրդողան-Օբամա առաջիկա հանդիպման մասին՝ Քալընը հայտարարել է, որ դրա օրակարգը բավական լայն է, և որ կողմերն անպայմանորեն քննարկելու են իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը:









































