Thursday, 04 06 2026
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
12:20
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը
Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ
11:50
Հայաստան և Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց. Ռուբիո
Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը
Արտահանման շուկաների դիվերսիկացում է սպասվում․ կառավարությունն ընդունեց որոշումը
Հայկական արտադրանքի դեմ միջոցառումները նորմալ գործընթաց են. Օվերչուկ
ԵՄ ում արդեն պատրաստ են ընդունել մեր մի շարք ապրանքներ, բայց ստանդարտի հարց է առաջանալու․ Միրզոյան
Հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
ՀՀ-ում արտադրված ցանկացած գյուղատնտեսական ապրանք արտահանվելու է՝ անկախ որևէ արհեստական խոչընդոտներից
11:10
Թրամփը հայտարարել է, որ գոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել Մեխիկոյում
Մայիսին Հայաստան է այցելել 199,541 զբոսաշրջիկ
Այս պահին 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ․ ՔԿ
Արագածոտնի մարզում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի և մարզպետի հանդիպումը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հերթական բեռները կուղարկվեն Հայաստան
Ռուսահայերի «ուխտագնացությամբ» և պատժամիջոցներով Մոսկվան շարունակեց ՀՀ շրջափակումը
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Իրանի դեմ պատերազմը սահմանափակելու մասին բանաձև է ընդունել
Սպասվում է կարճատև անձրև
Անգամ ընտրության օրը պետք է սպասել ինտրիգների ռուսական կողմից. հունիսի 7-ից հետո էլ չեն հանդարտվի
09:20
Քուվեյթի օդանավակայանին իրանական հարվածի հետևանքով կա զոհ և տասնյակ վիրավոր
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը հյուրընկալել է ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին
Վաշինգտոնը խաղադրույք է կատարում Բաքվի վրա․ 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր է կնքվել Ադրբեջանի հետ
08:50
Հայտնի են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական նոր հինգ անդամները
էկոնոմիկայի նախարարությունը հերքել է նախարարի աշխատասենյակում ջերմոցատերերի «բունտ»-ի վերաբերյալ հրապարակումը
08:30
ԱՄՆ զինված ուժերը հերքել են ամերիկյան ականակիրին հարվածելու մասին իրանական կողմի հայտարարությունը
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ. Պետդեպ
Ռուսաստանը կրկին միջուկային ապոկալիպսիսի սպառնալիք է հնչեցրել

Այդ ի՞նչ իրավական տերմին է՝ «օտարերկրացի վարորդ». «Էխո Մոսկվիի» անդրադարձը Նոր Մոսկվայի ավտովթարին

Հուլիսի 13-ին Պոդոլսկի մարզում տեղի ունեցած վթարին և մամուլում դրա արձագանքներին անդրադարձել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի սյունյակագիր Արկադի Բաբչենկոն: Հիշեցնենք, վթարի հետևանքով զոհվել  է 18 մարդ: Վթարի մեջ մեղադրվում է Հայաստանի Հանրապետության 46-ամյա քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, որին երեկ հետաքննության պահանջով բժիշկները դեղամիջոցների միջոցով հանել են քնից և դատարան տարել չսափրված, կանացի գույնզգույն խալաթով:

 Նոր Մոսկվայի տարածքում ավտոբուսի վթարի հետ կապված՝ Սաբյանինը կոչ է արել խստացնել օտարերկրացի վարորդների պատասխանատվությունը, գրում է Բաբչենկոն:

Ես գաղափար չունեմ՝ այդ ինչ իրավական տերմին է՝ «օտարերկրացի վարորդ», սակայն ես պարոն քաղաքապետին կցանկանայի հարցնել՝ իսկ ո՞վ է վարձել այդ «օտարերկրացի վարորդին», նստեցրել նրան արգելակները չաշխատող բեռնատարի ղեկին: Ո՞վ է արտոնագրել այդ ընկերությունը, որն աշխատանքի է ընդունել օտարերկրացի աշխատողի: Ո՞վ է թողել, որպեսզի առանց համարանիշների մեքենան դուրս գա մայրուղի: Միգուցե «խաչե՞րը» Պուգաչովից:

Բացում ենք «Ինտերֆաքս»-ը և կարդում. «Տվյալ տրանսպորտային միջոցը հավաքված է եղել «տնային» պայմաններում՝ 3 տարբեր մեքենաներից, այն արգելված է եղել շահագործել, սակայն սեփականատեր ընկերությունը Հարությունյանին կարգադրել է խճաքարը տեղափոխել հենց այդ մեքենայով: Իսկ վարորդի պարտականությունների մեջ չէր մտնում հետևել մեքենայի տեխնիկական վիճակին, դրանով պետք է զբաղվեր ընկերության ղեկավարությունը,- պաշտպանության տեսակետն արտահայտել է փաստաբան Չաբանովը: Ինքը՝ Հարությունյանը, հստակ չի կարող ասել՝ ինչ ընկերությունում է աշխատել, սակայն առանց դրա  էլ այստեղ մի շարք հարցեր են առաջանում. ու՞մ է պատկանել այդ մեքենան, որը, ինչպես պարզվել է, գրանցված չէ եղել ճանապարհային ոստիկանության անվտանգության բաժնում և դուրս է եղել հաշվառումից, կամ ի՞նչ հիմունքով է այն շահագործվել»:

Ոչ: Պարզվում է՝ նրանք չեն: Միշտ չէ, որ ամեն ինչում մեղավոր են «ազգությամբ կովկասցիները»:

Այդ դեպքում՝ ո՞վ: Քննությունը չի կարողանում պարզել: Փնտրում են հրշեջները, փնտրում է ոստիկանությունը:

Վիզս կտրեմ՝ ընկերությունը, որն արդեն մեկ շաբաթ է չեն կարողանում գտնել քննիչները, պատկանում է Մոսկվայի շրջանի ինչ-որ տրանսպորտային բաժնի ինչ-որ պետի կնոջ եղբոր քրոջ ինչ–որ փեսայի, շարունակում է Բաբչենկոն: Սակայն 18 մարդու սպանության համար կնստեն ոչ թե նրանք, այլ ռուսերեն չխոսող գաստերբայտերը: Որին լուրերում անվանում են ոչ այլ ինչ, քան «հայ վարորդ»:

Հայ-վարորդներ… Հայ-վնասակարներ… Բժիշկ-մարդասպաններ… Անտոհմ կոսմոպոլիտներ… Ինչպե՜ս է այս ամենը հիշեցնում ոչ վաղ անցյալը:

Իսկ յակուտ քաղաքապետը, ընդ որում, գաստերբայտեր, կարգադրել է լուսացույց տեղադրել վթարի վայրում: Ինչն այնտեղ ընդհանրապես պետք չէ: Միայն խցանումներ կառաջացնի:

Բայց լուսացույց կտեղադրեն (ժամեր առաջ լուսացույցն արդեն տեղադրվել է-1in.am): Ինչ-որ նշան կկախեն: Արագությունը կսահմանափակեն, վարորդին կնստեցնեն, կիլոմետրանոց խցանումներ կառաջացնեն: Դրանով էլ ամեն ինչ կավարտվի:

Իսկ հազարավոր ընկերություններ ու չինովնիկներ, որոնք երեք «Կամազ»-ներից հավաքում են մեկը՝ առանց արգելակների, ղեկին նստեցնում առանց վարորդական իրավունքի գաստերբայտերների, ժամկետն անցած համարանիշներով, արտոնագրում են 15 աստիճան կողային տեքություն ունեցող «Բուլղարիա» շոգենավեր, և այլն, և այլն, այդպես էլ չեն գտնի:

Այս երկիրը կյանքի համար գնալով չափազանց վտանգավոր է դառնում:

Եվ գնալով ամեն ինչ ավելի է վատանում:

 

Պատրաստեց Վիկտորյա Անդրեասյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում