Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը նորից հայտարարել է, որ ո՛չ ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցով երկրորդ հանրաքվե, ո՛չ համընդհանուր արտահերթ ընտրություններ սպասել պետք չէ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Հունիսին բրիտանացիները քվեարկել են հօգուտ ԵՄ կազմից երկրի դուրս գալու: Չորեքշաբթի երկրի վարչապետ Թերեզա Մեյը կանցկացնի նախարարների կաբինետի նիստ, որի գլխավոր թեման կլինի Brexit-ը:
«Վարչապետը հստակ հասկացրեց, որ երկրորդ հանրաքվե չի լինի: Համընդհանուր արտահերթ ընտրությունների կարիք ևս չկա»,- նիստից առաջ լրագրողներին ասել է վարչապետի գրասենյակի ներկայացուցիչը:











































