«Արսենալ»-ը` նախամրցաշրջանային հավաքի շրջանակներում ժամանել է Վիետնամ, որտեղ ֆուտբոլիստները էքսկուրսիա են կազմակերպել` քաղաքը տեսնելու նպատակով: Հյուրանոց ուղևորվելու ժամանակ ավտոբուսի հետևից սկսել է վազել վիետնամցի երկրպագու:
Նա անգամ բախվել է ծառին, բայց լուրջ վնասվածքներ չի ստացել և շարունակել է վազքը: Շուտով ավտոբուսը կանգնել է, և «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ներս է հրավիրել «վազորդին»: Երկրպագուն հնարավորություն է ստացել սեղմել ֆուտբոլիստների ձեռքն ու լուսանկարվել կիսապաշտպան Միգել Արտետայի հետ:
Նշենք, որ ընդհանուր առմամբ, երկրպագուն 6 կմ տարածք է հաղթահարել: Իսկ «Արսենալ»-ի ֆուտբոլիստները Վենգերին առաջարկում են պայմանագիր կնքել ակումբի ավտոբուսի հետևից 6 կմ վազած երկրպագուի հետ:







































