ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հարցաքննել է դերասան Լեոնարդո Դի Կապրիոյին Մալայզիայի 1MDB պետական հիմնադրամում յուրացումների գործով։ Այս մասին գրում է շվեյցարական Le Temps պարբերականը։
«ՀԴԲ-ն հետաքննում է դերասանի հարաբերությունները մալայզիացի միլիարդատեր Ջո Լոուի և հիմնադրամի նախկին ղեկավար Ռիզա Ազիզի հետ»,- հայտնում է թերթը։
Ենթադրաբար, 1MDB-ի ղեկավարն օգտագործել է մալայզացիների գումարները հոլիվուդյան դերասանի մասնակցությամբ «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի պրոդյուսերական աշխատանքների համար։ Պարբերականի հաղորդմամբ՝ ֆիլմի արտադրությանը հիմնադրամն ուղղել է 100 մլն դոլար։
Դի Կապրիոյի դեմ պաշտոնական մեղադրանքներ չեն առաջադրվել։








































