Բանկային տեղեկատվության փոխանակման SWIFT համակարգի ղեկավարությունը երեքշաբթի հայտնել է նոր ցանցահենային հարձակումների մասին համակարգի հաճախորդ բանկերի վրա: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Նախկինում SWIFT-ը հայտարարել է մի քանի կիբեռհարձակումների մասին: Ամենախոշորը եղել է փետրվարի սկզբին, երբ ցանցահենները Բանգլադեշի կենտրոնական բանկի հաշվից մոտ 80 մլն դոլար են գողացել:
Անձնական նամակում SWIFT-ն իր հաճախորդներին հայտնում է, որ հայտնի է դարձել ցանցահենային հարձակումների նոր փորձերի մասին, որոնք իրականացվել են հունիսից: Մի քանի հաջողված կիբեռհարձակումների հետևանքով որոշ հաճախորդներ փող են կորցրել, բայց կորուստների գումարը և հարձակումների թիվը չի նշվում:
Գործակալությունն իր տրամադրության տակ հայտնված նամակից մեջբերում է, որ սպառնալիքը պահպանվում է: «Հաճախորդների տիրույթը խախտվել է, և հետագա փորձեր են իրականացվել կեղծ վճարային հրահանգներ ուղարկելու համար»,- ասվում է նամակում:









































