Friday, 12 06 2026
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում

Հայաստանի տակ դրված ականները

Հայաստանում առաջացել է «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի նոր վտանգ: Պարզվում է, որ Երևանի ՋԷԿ-ը ռուսական «Գազպրոմ»-ին կամ նրան պատկանող «Գազպրոմ Արմենիա»-ին պարտք է մոտ 52 միլիոն դոլար: Ըստ այդմ, հանրության մոտ առաջացել է մտահոգություն, որ այդ պարտքի առիթով հավանաբար նախապատրաստվում է Հայաստանի էներգաարտադրող ձեռնարկություններից հերթականը «Գազպրոմ»-ին հանձնելու գործարք:

Օգոստոսի 11-ին Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց Երևանի ՋԷԿ-ին փոխանցել համայնքային նշանակության գազի խողովակաշարերը, որոնք դեռևս չեն պատկանում «Գազպրոմ Արմենիա»-ին: Բայց Երևանի ՋԷԿ-ն էլ հենց պարտքի դիմաց պետք է դրանք փոխանցի արդեն «Գազպրոմ»-ին: Համայնքային նշանակության այդ խողովակաշարերը կառուցվել են Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: Կառավարության օգոստոսի 11-ի նիստից հետո հայտարարվել էր, որ դրանց արժեքը մոտ 10,8 միլիարդ դրամ է: Փաստորեն, դա կազմում է ՋԷԿ-ին վերագրվող պարտքի կեսից էլ պակաս: Հետևաբար այդ խողովակաշարերով հնարավոր է փակել պարտքի կեսը: Իսկ ինչո՞վ է փակվելու մյուս կեսը:

Դժվար է պատկերացնել, որ 52 միլիոն դոլարի դիմաց հնարավոր է Ռուսաստանի այդ ընկերությանը հանձնել մի ամբողջ ՋԷԿ: Մյուս կողմից, սակայն, Հայաստանում կա նախադեպ՝ «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագիրը, որի մասին հայտարարվեց 2001 թվականին, երբ առաջին անգամ պետական այցով Երևան էր ժամանել ՌԴ նախագահ Պուտինը՝ ի դեպ, սեպտեմբերին: Նա հայտարարեց, որ «Գույք՝ պարտքի դիմաց» գաղափարի հեղինակը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն է:

«Ռոբերտ Սեդրակովիչը շատ պրոգրեսիվ մարդ է»,- համատեղ ասուլիսում խոսելով այդ գործարքի մասին՝ հայտարարեց Պուտինը: Պրոգրեսիվ գաղափարի արդյունքում Ռուսաստանին ունեցած 100 միլիոն դոլար պարտքի դիմաց Մոսկվան ստացավ միանգամից մի քանի ձեռնարկություն՝ Մարս գործարանը, Մերգելյան ինստիտուտը, Հրազդանի ՊՇԷԿ-ը՝ իհարկե, առանց հինգերորդ բլոկի:

Այնպես որ՝ եթե 100 միլիոն դոլարի դիմաց Ռուսաստանը ստացավ այդքան բան, 52 միլիոնի դիմաց մի ՋԷԿ ստանալը արդեն այդքան էլ անհավանական չէ: Առավել ևս, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն հետ չի մնում Քոչարյանի պրոգրեսիայից, այլև կարծես թե ամեն ինչ անում է նրան գերազանցելու համար:

Ամենախնդրահարույցն այստեղ այն է, որ Հայաստանը կարծես թե լինի Ռուսաստանին պարտքերի մի հսկա կծիկ, որը ժամանակ առ ժամանակ քանդվում է՝ ըստ անհրաժեշտության: Այսինքն՝ Հայաստանի տակ կարծես թե դրված են պարտքի կուտակման ինչ-որ ականներ, որոնք ժամանակ առ ժամանակ «պայթեցվում» են ձեռքի կամ մատի մի հարվածով՝ ըստ որոշակի անհրաժեշտության: Մի բան փաստ է, որ այդ անհրաժեշտությունը բացարձակապես Հայաստանի Հանրապետության համար չէ, որովհետև Հայաստանի ոչ միայն շահից չի կարող բխել, որ հերթական ռազմավարական ձեռնարկությունն է հայտնվում Ռուսաստանի ձեռքին, այլև դա վաղուց արդեն Հայաստանի համար ուղղակի ազգային անվտանգության սպառնալիք է:

Բանն այն է, որ ներկայումս Հայաստանը ոչ միայն խնդիր ունի Ռուսաստանի փաստական տիրապետության տակ նոր ռազմավարական ձեռնարկություններ չդնելու, այլ նաև դրվածները կա՛մ վերադարձնելու, կա՛մ դրանց կառավարման արդյունավետության բարձրացման հարցը շեշտակի դնելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում