Երաժիշտ Դևիդ Բոուին ներկայացրել է Valentine’s Day երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Երգը տեղ էր գտել 2013թ. մարտին լույս տեսած The Next Day ալբոմում:
Տեսահոլովակի ռեժիսորներն են Մարկուս Կլինկոն և Ինդրանին: Տեսահոլովակը սյուժե չունի. ամբողջ երգի ընթացքում Բոուին բետոնե պատերով շինության ներսում կիթառ է նվագում:
The Next Day-ը Դևիդ Բոուի` թվով 24-րդ ալբոմն է: Այն ձայնագրվել է հասարակությունից գաղտնի: 66-ամյա Բոուին հրաժարվել էր շրջագայությունից՝ հանուն ձայնագրության, և երբևէ կենդանի չի երգել The Next Day-ի հետ:









































