Մոսկվայի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մեջ մեղավոր համարվող «Կամազ» բեռնատարի վարորդ` ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի դուստրը Facebook-ի իր էջում գրել է.
«Ես Լիլիթ Հարությունյանն եմ, ով ունի բազմաթիվ ցավալի պատմություններ, որին ավելացավ նաև իմ հոր` Հրաչյա Հարությունյանի դեպքը:
Առաջին հերթին ուզում եմ ցավակցել բոլոր զոհվածների հարազատներին, թող Աստված նրանց ուժ ու կորով տա` դիմանալու ու համբերելու, ուզում եմ խնդրել, ինչու չէ, նաև պահանջել բոլոր այն պաշտոնական անձանց, ովքեր կարող են ինչ-որ բան անել, օգնել, աջակցել: Խնդրում եմ, որ ծաղրելուց ու նմանատիպ հիմարություններ անելուց առաջ մի պահ քրքրեք ձեր արխիվը ու գտեք Հրաչ Հարությունյանի անցյալը, ով 90-ականներին գնաց կամավոր կռվելու ու ձեր նման հաստավիզների անդորրը սեփական կյանքի գնով պաշտպանելու: Թող Աստված տա` ոչ ոք նման դեպքի չհանդիպի…»,- գրել է Լիլիթ Հարությունյանը:










































