Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Էմանուել Մակրոնը երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդին հրաժարականի մասին խնդրագիր է ներկայացրել նախագահական պայքարին մասնակցելու համար: TASS-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Ելիսեյան պալատը երկրի նախագահի և նախարարի հանդիմպան արդյունքներով:
Էկոնոմիկայի նոր նախարար է նշանակվել Միշել Սապենը, որը կպահպանի նաև իր զբաղեցրած ֆինանսների նախարարի պաշտոնը, հայտնել է նախագահի վարչակազմը:
Շշուկները, որ Մակրոնը պատրաստվում է լքել Ֆրանսիայի կառավարության կազմը, սկիզբ են առել դեռևս մեկ ամիս առաջ: ԶԼՄ-ներին տված իր հարցազրույցներում նա գործնականում չի թաքցրել նախագահական հավակնությունները:










































